24 հունիսի 2017 - 10:45 AMT
Արցախում սամբոյի միջազգային մրցաշար կանցկացվի

Հունիսի 24-25-ը Ստեփանակերտի N 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի 8-րդ միջազգային մրցաշարը:

Այս մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է մրցաշարն Արցախում անցկացվում, հաղորդում է «Արցախպրեսը»:

«Մրցաշարին մասնակցելու են ՌԴ-ն, Աբխազիայի, ՀՀ և Արցախի մարզիկներ»,- նշել է Դանիելյանը:

Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։