24 հունիսի 2017 - 16:41 AMT
Հունիսի 25-29-ը տեղումներ չեն լինելու

Հանրապետության տարածքում հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35...+36 աստիճանի:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում անձրև էր և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում էր նկատվում: