14 դեկտեմբերի 2007 - 14:45 AMT
ՄԱԷ-ում Ռ.Քոչարյանի բանակցությունների հիմնական թեման եղել է տնտեսական համագործակցության զարգացումը
Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով, Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է երկու երկրների միջեւ առեւտրի ծավալների, երկկողմ ներդրումների աճը: ՀՀ նախագահը ընդգծել է, որ հետաքրքրություն է զգացվում նաեւ Հայաստանի հանդեպ ՄԱԷ-ի կողմից: Անդրադառնալով իր այցի մանրամասներին` Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ բարձր մակարդակով հանդիպումների հիմնական թեմաներն են եղել տնտեսական համագործակցության զարգացման հարցերը: Նրա խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008 թվականին Հայաստան ՄԱԷ-ի պատվիրակության այցի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկվեն բարձր մակարդակով այցի կազմակերպման հարցերը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: