26 հունիսի 2017 - 12:20 AMT
ՊՆ ավտոմեքենայի վթարման դեպքով քննություն է տարվում

Գեղարքունիքի մարզում ավտովթարի դեպքով ծառայողական քննություն է տարվում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ դեպքով քննություն է տարվում: Իրավական համակարգն աշխատում է», - ասաց Հովհաննիսյանը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Հովհաննիսյան. ՊՆ մեքենայի վթարից 8 տուժածի վիճակը բավարար է

Հունիսի 24-ի առավատյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: Ավտովթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող է եղել: