14 դեկտեմբերի 2007 - 18:11 AMT
Արմեն Աշոտյան. Կոսովոն ցույց կտա` արդյոք Ռուսաստանին կհաջողվի վերականգնել իր նախկին հզորությունը
«Ռուսաստանի դերը Բալկաններում շատ մեծ է, ինչպես եւ Կովկասում, սակայն, այնուամենայնիվ, երկար ժամանակ առաջնային է եղել բալկանյան քաղաքականությունը: Փաստորեն, մենք հետեւում ենք ռուսական դիվանագիտության կործանմանը Բալկաններում, եւ Կոսովոն վերջին հարցն է, որտեղ Ռուսաստանը դեռ կարող է ազդեցություն ունենալ»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: Հայ քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանը այսօր կարող է հայտարարել գերտերության իր դիրքի վերականգման մասին: «Կկարողանա՞ արդյոք նա իրոք վերականգնել նախկին հզորությունը, ցույց կտա Կոսովոն: Իսկ եթե, օգտագործելով Կոսովոյի նախադեպը, այն վճռականություն չցուցաբերի հարավկովկասյան հանգույցները քանդելու համար նույն մեթոդը օգտագործելու համար, ապա այն վերջնականապես կկորցնի գերտերության կարգավիճակը»,- նկատել է Աշոտյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ