26 հունիսի 2017 - 14:02 AMT
Հովհաննիսյան. Գեղարքունիքում ավտովթարից 8 տուժածի վիճակը բավարար է

Գեղարքունիքում ավտովթարից տուժած 8 զինծառայողի վիճակը բավարար է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանությաննախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բոլորի մոտ էլ կա դրական դինամիկա, ոմանց օրերս կարող են դուրս գրել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Հունիսի 24-ի առավատյան Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: Ավտովթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում 30 պայմանագրային զինծառայող է եղել:

Կարդացեք նաև՝ ՊՆ ավտոմեքենայի վթարման դեպքով քննություն է տարվում