26 հունիսի 2017 - 15:20 AMT
Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսի 26-ին մեկնարկած ամառային նստաշրջանում:

Հունիսի 26-ին մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կտևի մինչև հունիսի 30-ը։

ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել նաև Մոլդովայի ներկայացուցիչ Վալերիե Ջիլեչին, ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

ԵԽԽՎ փոխնախագահները ընտրվում են յուրաքանչյուր նստաշրջանից առաջ և պաշտոնավարում մինչև հաջորդ նստաշրջան:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում առաջնային թեմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, որը գարնանային նստաշրջանում հեռացվել է դահլիճից, ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին։

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:Ապրիլի 27-ին Պեդրո Ագրամունտին արգելեցին նախագահել նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI:Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:

ԵԽԽՎ նստաշրջանի առանցքային թեմաներից է լինելու Վեհաժողովում պառլամենտականների հեշվետվությունները, նրանց շրջանում տարածված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը։ Կքննարկվեն զեկույցներ, որոնք կենտրոնանում են միգրացիոն ճգնաժամին մարդասիրական ու քաղաքական պատասխանի վրա, միգրացիան որպես հնարավորություն Եվրոպայի զարգացման համար և փախստականների ինտեգրացիան կրիտիկական ճնշման պայմաններում։