14 դեկտեմբերի 2007 - 18:34 AMT
Արմեն Աշոտյան. Հայաստանը չի պարտվել Ադրբեջանին տեղեկատվական պատերազմում
«Հայաստանը չի պարտվել Ադրբեջանին տեղեկատվական պատերազմում, սակայն պետք է մի շարք փաստեր նշեմ: Մենք չենք պարտվում տեղեկատվական պատերազմում, ճիշտ է, հիմնականում դա կատարվում է տեղեկատվական ռեսուրսների եւ սփյուռքի ջանքերի շնորհիվ»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, Հայաստանը չունի պետական տեղեկատվական քաղաքականություն: «Մենք շատ հաճախ ենք ընկնում իրադարձությունների ետեւից: Հայաստանում բացակայում է համակարգումը վերլուծական կենտրոնների եւ երկրի քաղաքական ղեկավարության միջեւ: Հետո, մենք մինչեւ վերջ չենք հասկանում Ինտերնետի կարեւորությունը եւ աշխատում ենք կամ սիրողական մակարդակի վրա կամ զուտ էնտուզիազմով: Մենք ասում ենք, որ մենք միմյանցից փախչելու տեղ չունենք, Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, սակայն այնպիսի տեղեկատվական քաղաքականություն ենք վարում, որը տանում է ադունդ: Ընդ որում, երկու կողմերն էլ»,- ընդգծել է Աշոտյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ