17 դեկտեմբերի 2007 - 13:48 AMT
Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչները կհետեւեն Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ներկայացուցիչներ կհետեւեն Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի առաքելության կազմում, հաղորդել է հանրապետության ԿԸՀ մամլո քարտուղար Տաթեւ Օհանյանը:
«Այսօրվա դրությամբ մենք հրավեր ենք ստացել դիտորդական առաքելությանը մասնակցելու վերաբերյալ միայն ԵԱՀԿ/ ԺԻՄԻԲ-ի կազմում»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ դեռեւս որոշված չէ թե հատկապես ով կմեկնի Վրաստան, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
Հիշեցնենք, որ վաղաժամ նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2008 թվականի հունվարի 5-ին: