28 հունիսի 2017 - 11:41 AMT
Facebook-ի օգտատերերի քանակը հասել է 2 մլրդ-ի

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հատել է 2 միլիարդի սահմանը: Այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Այսօր առավոտյան ֆեյսբուքի համայնքի ներկայացուցիչների թիվը պաշտոնապես հատեց 2 միլիարդի սահմանը: Մենք առաջ ենք գնում աշխարհը միավորելու հարցում, և եկեք համատեղ ուժերով մարդկանց ավելի մոտենցնենք իրար: Մեծ պատիվ է այս ճանապարհորդության ընթացքում ձեզ հետ լինելը»,- գրել է նա սոցցանցի իր պաշտոնական էջում, հաղորդում է Engadget-ը:

Մեկ միլիարդ օգտատերի սահմանը Ֆեյսբուքը հատել էր 2015-ի օգոստոսին: Այսօրվա դրությամբ սա աշխարհի ամենատարածված սոցցանցն է:

Photo: Reuters