28 հունիսի 2017 - 11:56 AMT
Symantec-ը Petya շորթող վիրուսից պաշտպանվելու մեթոդ է հրապարակել

Symantec-ի մասնագետներն ուղեցույց են հրապարակել, թե ինչպես պաշտպանել համակարգիչը նոր՝ Petya շորթող վիրուսից, որը հունիսի 27-ին հարձակում է գործել մի շարք ընկերությունների վրա աշխարհով մեկ:

Դրանից պաշտպանվելու համար պետք է ցույց տալ, որ համակարգիչն արդեն իսկ վարակված է:

Հարձակման ընթացքում Petya-ն համակարգչում C:Windowsperfc ֆայլն է որոնում, և եթե այդպիսի ֆայլ արդեն կա համակարգչում, վիրուսը դադարում է աշխատանքն առանց վարակելու, գրում է Մեդուզան:

Այդպիսի ֆայլ ստեղծելու համար կարելի է օգտագործել հասարակ Tekst Document, խորհուրդ է տրվում ստեղծել կամ perfc ֆայլ կամ perfc.dll. Նաև պետք է այդ ֆայլը հասանալի դարձնել միայն կարդալու համար, որպեսզի վիրուսը չկարողանա դրանում փոփոխություններ կատարել:

Հունիսի 27-ին Ուկրաինան, ապա Ռուսաստանն ու այլ երկրները հաքերային զանգվածային հարձակման էին ենթարկվել, Petya վիրուսի «զոհ են դարձել» երկրների հեռահաղորդակցության, նավթային, ֆինանսական մի շարք ընկերություններ, օրինակ՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային և «Բաշնեֆտ» նավթային ընկերությունները: Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանը, մետրոպոլիտենի աշխատանքը:

Չերնոբոլի ԱԷՍ-ի համակարգչային համակարգն անջատվել էր՝ վիրուսային հարձակման հետևանքով: Ստիպված էին անցնել ձեռքի կառավարման ռեժիմի:

Petya վիրուսը համակարգիչների ապաարգելափակման համար պահանջում էր 300 դոլար: