Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ տեղում ծանոթացել բերքահավաքի եւ շրջանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Լճաշեն գյուղում նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի եւ շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների սոցիալ-տնտեսական ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային հատվածում տեղակայված զորամասերից մեկը և ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնանատար այլ անձինք:
Կարդացեք նաև՝ Քաշաթաղը լինելու է ԼՂՀ իշխանությունների և անձամբ նախագահ Սահակյանի ուշադրության կենտրոնում