17 դեկտեմբերի 2007 - 16:49 AMT
ՎՈՒԱՄԸ ՄԱԿ-ին չի ներկայացրել «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւի նախագիծ
ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները Միացյալ ազգերի կազմակերպությանն են ներկայացրել ոչ թե «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւի նախագիծ, այլ դիմում Գլխավոր վեհաժողովում այդ հարցի քննարկման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը

Նա նշել է, որ նման նախագծի ընդունումից առաջ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների աշխատանքային խմբերը պետք է ուսումնասիրեն բոլոր ներկայացված առաջարկները, մշակեն փաստաթուղթը եւ անհրաժեշտության դեպքում լրացումներ եւ ուղղումներ անեն: «Դրանից հետո նախագծին ծանոթանում է ՎՈՒԱՄ երկրների ղեկավարությունը եւ ստորագրում է այն»,-նշել է նա: Միայն անցնելով այդ փուլերը, նշել է Իբրահիմը, փաստաթուղթը կարող է ներկայացվել ՄԱԿ-ի ԳՎ-ին, որից հետո կարելի է խոսել այդ հարցի շուրջ լսումների ամսաթիվ նշանակելու համար, հաղորդում է «Ռեգնումը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, թե ՎՈՒԱՄ երկրները ՄԱԿ-ում ներկայացրել են «սառեցված հակամարտությունների» մասին Գլխավոր Վեհաժողովի բանաձեւի նախագիծը: