Երևանում կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 28-ին ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Ռոստոմյանն ու դեսպանը քննարկել են աշնանը Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպական մի քանի հարցեր:
Էյջի Տագուչին տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես են գալու Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների մարզաձևերի ֆեդերացիաների մարզիկները, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներ:
Իսկ Ռոստոմյանն ասել է. «Ինչպես գիտենք, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատեիստները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձևի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ կատարալագործվել և հաջող հանդես գալ «Տոկիո-2020»-ում»:
Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ: