17 դեկտեմբերի 2007 - 17:07 AMT
Եվրախորհրդարանի ղեկավար. «Հուսով եմ, որ կգա մի պահ, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»
Եվրախորհրդարանի ղեկավար Հանս-Գերտ Պոտերինգը հույս է հայտնել, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես հուսով եմ, որ կգա մի պահ, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ Պոտերինգի, Թուրքիան պետք է ճանաչի հայ ժողովրդի դեմ կատարած ոճրագործությունը, հաղորդում է Armenia Today-ը: