28 հունիսի 2017 - 16:57 AMT
Դամասկոս-Երևան-Դամասկոս չվերթը մեկնարկել է

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղու պաշտոնական բացումը:

Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել:

Չվերթի պաշտանական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:

Կարդացեք նաև՝Վառնա-Երևան, Երևան-Վենետիկ. Մի շարք ոչ կանոնավոր չվերթներ են մեկնարկելու