Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև՝Ինչով է վտանգավոր ամռան շոգն ու ինչպես դրան դիմակայել