Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճել է մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին և արժանացել արծաթե մեդալի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հայաստանի հավաքականը 32 միավորով թիմային հաշվարկով 28 երկրի մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:
Բրոնզե մեդալ նվաճել էր նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը: