29 հունիսի 2017 - 14:52 AMT
Բրիտանացիները թռչող մեքենայի նախագիծ են ներկայացրել

Neva Aerospace բրիտանական ընկերությունը ներկայացրել է ուղղահայաց վերելքով ու վայրէջքով և արագ հորիզոնական թռիչքով անհատական թռչող սարքի նախագիծը: Նոր թռչող մեքենան կկարողանա տեղափոխել վարորդին կամ մինչև 100 կգ բեռ՝ անօդաչու համակարգով:

Բրիտանական թռչող մեքենայի նախագիծը, որը ստացել է AirQuadOne անունը, ենթադրում է 100 կգ քաշով մարտկոցի օգտագործում:

Ներկայացված նախագծի համաձայն, AirQuadOne-ի մասսան կկազմի մոտ 500 կգ: Այն կկարողանա մինչև 80 կմ/ժ արագոթյուն զարգացնել և թռիչքներ իրականացնել մինչև 900 մ բարձրության վրա: Մեքենայի թռիչքի տևողությունը կկազմի 20-30 րոպե:

Թե երբ են նախատեսում սկսել մեքենայի ստեղծումն ու փորձարկումները, չի հստակեցվում: