18 դեկտեմբերի 2007 - 17:23 AMT
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովին Հայաստանի համար կարեւորը Ղարաբաղի խնդրի քննարկումն էր
Մադրիդում ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովի արդյունքներով քաղաքական հռչակագիր չի ընդունվել, քանի որ շատ հարցերով համաձայնություն չի արձանագրվել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայկական կողմի համար կարեւորը Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումն էր: Ինչպես դուք արդեն գիտեք, համանախագահները առաջարկությունների փաթեթ են ներկայացրել, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պետք է փոխանցեն երկու երկրների նախագահներին»,- ասել է Օսկանյանը:

Նա նաեւ նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում շոշափվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր: «Մենք պայմանավորվել ենք, որ համանախագահությունը ԵԱՀԿ-ում 2009 թվականին կստանա Հունաստանը, 2010 թվականին` Ղազախստանը, 2011 թվականին` Լիտվան»,- նշել է նա: