29 հունիսի 2017 - 18:45 AMT
Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը` Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում ավարտվել էշախմատի Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարը: Եզրափակչում, միանգամից երեք շախմատիստ 9 հնարավորից վաստակել է 7-ական միավոր:

Առաջ անցնելով գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանից (Հայաստան) եւ Անդրեյ Ժիգալկոյից (Բելառուս)` լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մոտ ապագայում Հայկ Մարտիրոսյանը պետք է միջազգային գրոսմայստերի կոչում ստանա:

Ասրյանի հուշարցաշարին մասնակցել է 13 երկրի 92 շախմատիստ, այդ թվում 21 գրոսմայստեր: