18 դեկտեմբերի 2007 - 18:27 AMT
ԵԱՀԿ մոնիթորինգները հայ-ադրբեջանական սահմանին կվերսկսվեն արդեն վաղը
ԵԱՀԿ մոնիթորինգները Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում կվերսկսվեն արդեն վաղը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, վերջին ժամանակներում մոնիթորինգների անցկացումը դադարեցվել էր, քանի որ դրան խոչընդոտում էր ադրբեջանական կողմը:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին մոնիթորինգը, որը կայանալու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպռշիկի մանդատի շրջանակներում, կանցկացվի Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մերձակայքում: