19 դեկտեմբերի 2007 - 15:48 AMT
Անկարան թույլ չի տվել թուրք պատմաբաններին ժամանել Հայաստան
Հայաստանի խորհրդարանը պաշտոնական հրավեր է ուղղել թուրք գիտնականներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լսումներին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, թուրք ներկայացուցիչների մասնակցությանը ընդդիմացել է Թուրքիայի կառավարությունը: «Մենք տրամադրել ենք անվտանգության բոլոր երաշխիքները, սակայն Անկարայում որոշել են, որ թուրք պատմաբանների ներկայությունն այդ լսումներին անցանկալի է: Մենք էլ մեր հերթին պատրաստակամություն ենք հայտնել մեկնել Թուրքիայի նմանատիպ քննարկումների, եթե չեղյալ հայտարարվի ՔՕ 301-րդ հոդվածը, որն ուղղված է խոսքի ազատության դեմ»,-ասել է Ռուստամյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ լսումները Հայաստանի խորհրդարանում ընթանում են դեկտեմբերի 19-20 արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ: