1 հուլիսի 2017 - 14:11 AMT
Մխիթարյանն ու Լոպիրյովան կամուսնանա՞ն, թե՝ ոչ. Խաղադրույքներ են ընդունվում

Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներից մեկը սկսել է խաղադրույքներ ընդունել Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովայի հնարավոր ամուսնության վերաբերյալ։

Մինչև 2018 թվականի վերջ ամուսնության հավանականությունը գնահատվում է 12 գործակցով։ Խաղադրույքներն այն բանի համար, որ հարսանիք չի կայանա, ընդունվում է 1.01 գործակցով, հաղորդում է Rusarminfo-ն։

Երկրպագուների ու բուքմեյքերների հետաքրքրությունը Մխիթարյանի և Լոպիրյովայի հարաբերությունների նկատմամբ սկսվել է մոդելի՝ Հայաստան կատարած այցից հետո, որտեղ վերջինս Մխիթարյանի հետ այցելել է երկրի տեսարժան վայրերը։