3 հուլիսի 2017 - 10:14 AMT
Ջերմաստիճանը հուլիսի 3-5-ն աստիճանաբար կբարձրանա, ապա՝ կնվազի

Հանրապետության տարածքում հուլիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 6-7-ը երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-նաստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքանով կնվազի:

Երևանում hուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 3-ի ցերեկը լինելու է +38 աստիճան, 4-ի ու 5-ի ցերեկը՝ +40 աստիճան, 6-ի ցերեկը՝ +38, 7-ի ցերեկը՝ +27: