2017-ի առաջին 6 ամսում Անտալիայում 1.1 մլն ռուսաստանցի է հանգստացել:
Ընդհանուր առմամբ՝ թուրքական հանգստավայր է մեկնել 2.8 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ տուրօպերատորների Ասոցիայիան, գրում է Lenta.ru-ն:
Հունիսին Անթալիայի հանգստավայրերում իրենց հանգիստն են անցկացրել 584.000 զբոսաշրջիկ Ռուսաստանից: Հունիսին Անթալիայի զբասաշրջիկներից ամեն երկրորդը ՌԴ-ից էր:
Անթալիան 2017-ի առաջին 6 ամսում կորցրել է Գերմանիայից ու Հոլանդիայից զբոսաշրջիկների 24 և 40 տոկոսը համապատասխանաբար: Դրական դինամիկա են գրանցել Ուկրաինայի, Իսրայելի,Ղազախստանի, Բելառուսի ու Լեհաստանի շուկաները: