4 հուլիսի 2017 - 13:53 AMT
Ազատագրված Հալեպում պատմական կառույցներն են վերականգնում

Հալեպի պատմաբաններն ու ճարտարապետները քաղաքի ազատագրումից հետո ցանկանում են վերադարձնել նրա Ազգային թանգարանի, հին գրադարանի և հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) նախկին տեսքն ու փառքը։

«Ցուցանմուշների թվով Սիրիայում երկրորդ Ազգային թանգարանը այժմ գտնվում է անմխիթար վիճակում, շուրջը պայթյուններից առաջացած անցքեր են, ջարդված պատուհանների ապակիներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել եզակի հնագիտական գտածոները»,- lրագրողների հետ զրույցում ասել է թանգարանի տնօրեն Ռահավ Խամուին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե երբ թանգարանն իր դռները կբացի այցելուների համար, բայց հավաստիացրել է, որ Սիրիայի կառավարության ակտիվ աջակցությամբ վերակառուցման աշխատանքները կավարտվեն տարվա ընթացքում։

Հաղորդվում է, որ 11 կմ երկարությամբ հռոմեական ջրանցույցի վերականգնման պլանը նույնպես արդեն պատրաստ է։

2017-ի դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտել է Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: