4 հուլիսի 2017 - 14:24 AMT
Արցախի ու Սյունիքի եկեղեցիների խորհրդային գորգերը շուտով կփոխարինվեն ազգայինով

Հայկական գորգագործությունը վերադառնում է եկեղեցիներ: Նախ Արցախի, ապա Սյունիքի եկեղեցիների խորհրդային տեխնոլոգիական գորգերը շուտով կփոխարինվեն ազգային գորգերով:

Բարերարը, որը գաղափարի հեղինակն է ու ֆինանսավորողը, առայժմ ցանկանում է անանուն մնալ, հաղորդում է Armenia TV -ն:

Նշվում է, որ Մեգերյան կարպետում առայժմ գործվում է 5 գորգ` 3-ը Գանձասարի եկեղեցու համար, երկուսը՝ Արցախի նախագահական նստավայրի: Գծագրերը պատրաստ են նաև Ղազանչեցոցի, Ամարասի, Դադիվանքի եկեղեցիների համար: Բոլորն էլ եզակի են իրենց տեսակի մեջ: Նախշազարդերի նոր հորինվածքով ու անգամ ավանդական գորգից խիստ տարբեր նոր կառուցվածքով:

Աղբյուրի հաղորդմամբ, Գանձասարի եկեղեցու ուղեգորգը, խորանի, նախախորանի գորգերը, ԼՂ նախագահի նստավայրի աշխատասենյակի ու նախասրահի գորգերը պատրաստ են ուղևորվել Արցախ: