4 հուլիսի 2017 - 18:23 AMT
Հին հռոմեական բետոնի՝ երկարաժամկետ ծառայելու գաղտնիքը հայտնի է

Ամերիկացի, չինացի և իտալացի գեոլոգները բացահայտնել են հին հռոմեական բետոնի՝ երկարաժամկետ ծառայելու գաղտնիքը: Այդ բետոնից կառույցներն ավելի քան 2000 տարի վաղեմություն ունեն:

Հին Հրոմի շինարարների կողմից օգտագործվող բետոնը բարձր որակի էր ծովի ջրի, հրաբխային մոխիրի ու կրաքարի խառնուրդի օգտագործման շնորհիվ: Այս հետազոտությունը հրապարակված է American Mineralogist ամսագրում:

Խառնուրդը նպաստում է բետոնի բարձր դիմացկունությանը, The Telegraph-ին հղումով գրում է Lenta.ru-ն: