4 հուլիսի 2017 - 16:18 AMT
Անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմը սկսում է մարզումները

Հաշմանդամություն ունեցող մարդկանց բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև ԱԻՆ 8 աշխատակից, այսուհետ հնարավորություն կունենա պարբերաբար մարզվել և միջազգային հարթակներում մրցումներին մասնակցել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը, որը նաևթիմի ավագն է, նշում է.

«Անվասայլակով բասկետբոլի մեր «Արտակարգ»թիմը հնարավորություն ունի շաբաթը երկու անգամ մարզվել Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող նախկին «ՄԻԿԱ» մարզահամալիրում: Հավատով ենք, որ մարզիչ Հարություն Եսայանի ղեկավարությամբ և կանոնավոր մարզուների դեպքում մենք կկարողանանք մասնակցել արտերկրում կազմակերպվող մրցումներին»:

Առաջիկայում նաև նախատեսվում է ձեռքբերել բասկետբոլի համար նախատեսված հատուկ սայլակներ և անհրաժեշտ գույք:

2012թ.-ից ՀՀ ԱԻ նախարարությունում աշխատանքի է ընդունվել երեք տասնյակից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ:

Կարդացեք նաև՝Բասկետբոլի ԵԱ. Իտալիայի դեսպանատունը վիզա չի տվել ՀՀ կանանց հավաքականի առաջատարներին