Կատալոնիան հոկտեմբերի 1-ին նախատեսված հանրաքվեից հետո 48 ժամվա ընթացքում կարող է Իսպանիայից անկախություն հռչակել, եթե ինքնավար մարզի բնակիչները կողմ քվեարկեն անկախությանը: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը:
«Հոկտեմբերին մեզ գնացքի խորտակում ամենևին էլ չի սպառնում: Պարզապես մեր գնացքը կամ կանգ կառնի ներկայիս ստատուս-քվոյի փակուղում, կամ կշարունակի իր ճանապարհը: Բայց անգամ եթե հանրաքվեում հաղթի «ոչը», մենք այլևս երբեք նույնը չենք լինի, քանի որ ամեն ինչ փոխվել է»,- ասել է նա, հաղորդում է Euronews-ը:
Անկախության անհապաղ հռչակման մասին ասվում է օրենքում, որով Կատալոնիան բացառվում է Իսպանիայի իարվական համակարգից: Մադրիդն արդեն հայտարարել է, որ թույլ չի տալու հանրաքվեի անցկացումը: