Պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի 2-րդփուլի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում նախատեսված 294 բնակարանի և ավտոկայանատեղիի համար կայացած վիճակահանությանը մասնակցել է այդ շենքում բնակարան ձեռք բերելու հավակնորդ 373 պետական ծառայող:
Վիճակահանության արդյունքում բոլոր 294 բնակարանի սեփականատերերը հայտնի են դարձել, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:
Ընդ որում, բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքն առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 դրամ է, հարդարված` 310.000, իսկ ավտոտնակի արժեքն է` 1.950.000 դրամ:
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի 6/1 հասցեում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին: