5 հուլիսի 2017 - 12:41 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն՝ ԼՂ հակամարտության կողմերին. Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել շփման գծումռազմական գործողությունները: Այս մասին հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տեղեկատվություն են ստացել հուլիսի 4-ին ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում տեղի ունեցած բախումների մասին, որոնց հետևանքով եղել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիականների շրջանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Բռնությունը նոր բռնության է հրահրում և արդյունքի բերում: Այս երկարաժամկետ հակամարտության լուծման միակ պատասխանատու ու մարդային տարբերակը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է», - դեպքերի հետ կապված հայտարարել են համանախագահները:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Կարդացեք նաև՝ Razm.info. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է գյուղի մոտից ու բողոքում պատասխան հարվածից (վիդեո)