5 հուլիսի 2017 - 13:01 AMT
ՌՍԼ-ն հաղթել է «Լոս Անջելես Գելեքսիին». Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ

Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» 6:2 հաշվով ջախջախել է «Լոս Անջելես Գելեքսիին»:ՌՍԼ-ի 3-րդ գոլը 62-րդ րոպեին խփել է հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Մովսիսյանն ընթացիկ առաջնությունում խփել է իր 6-րդ գոլը: Ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 71-րդ րոպեին:

«Ռեալ Սոլթ Լեյքը» 20 խաղերից հետո 20 միավորով արևմտյան կոնֆերենցիայի 9-րդ հորիզոնականում է: