21 դեկտեմբերի 2007 - 16:59 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա Թուրքիայի ժողովրդավարական բարեփոխումների հիմնական ցուցանիշը
«Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների հիմնական ցուցանիշ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան պետք է ընդունի իր պատմական անցյալը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնատիպ պարտականություն է»,- հայտարարել է «Հայ Դատ» կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա նաեւ դրական չափանիշ, այդ թվում ԵՄ մտնելու համար: Գրասենյակի ղեկավարը նաեւ նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է նաեւ ՀՅԴԴ գործունեության գերակայություն: «Դա չի բացառում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունը, եւ մենք պետք է նման բանակցությունների նախաձեռնողներ ունենանք»,- նկատել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: