5 հուլիսի 2017 - 16:18 AMT
Բալայան. Զոհերի լուսանկարների հրապարակումը ցինիկ է ու անմարդկային

Բաքվի կողմից զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ և անմարդկային լինելը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Բաքվի կողմից կազմակերպվածսադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ և անմարդկային բնույթը»,-գրել է Բալայանը:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։

Կարդացեք նաև՝ՊԲ խոսնակն ափսոսում է, որ Ալխանլիում 2-ամյա երեխա է զոհվել