5 հուլիսի 2017 - 17:03 AMT
ՀՀ ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստ հանդես կգա Կիպրոսյան ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանն ու Տարոն Ոսկանյանը 1+1 ձևաչափով պայմանագիր են կնքել Կիպրոսի Nea Salamis Ammochostos A.C.ակումբի հետ:

Այս մասին տեղեկացվում է Bucket Group Sports Management-ի ֆեյսբուքյան էջում:

Դավիթ Մանոյանը ծնվել է 1990-ին Երևանում, հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կազմում՝ որպես կիսապաշտպան։

Տարոն Հենրիկի Ոսկանյանը հայ ֆուտբոլիստ է, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտպան:Ոսկանյանը Փյունիկի հետ հաղթեց 2011 թվականի Հայաստանի սուպերգավաթը։