Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը կխաղա Ռուսաստանում:
24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումքի կայքէջը:
Նախորդ մրցաշրջանում Հարոյանը հանդես է եկել իրանյան «Փադիդե»-ում:
Հարոյանը մասնակցել է նոր մրցաշրջանի՝ «Ուրալի» առաջին ուսումնամարզական հավաքին և ստուգողական խաղերին:
Վարազդատ Հարոյանը ծնվել է 1992-ին Երևանում: Ներկա պահին հանդես է գալիս «Փյունիկ ՖԱ» ակումբում։ 2011-ից հանդես է գալիս ազգային հավաքականում որպես պաշտպան, 3 համարի մարզաշապիկով։