Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1.094.007 մարդ, որը 29.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26.1% աճ:
«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402.1 %-ով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.5 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: