6 հուլիսի 2017 - 14:11 AMT
Հայաստանի ազգային հավաքականը 5 տեղով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հուլիսի 6-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան երկրորդն է, Արգենտինան՝ երրորդը, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Հունիսի 11-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում Հայաստանի ազգային ընտրանին 1:4 հաշվով պարտություն է կրել Չեռնոգորիայից: Դա 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի խաղն էր: