7 հուլիսի 2017 - 10:21 AMT
ԵԱ. ՀՀ բասկետբոլի Մ 18 տարեկանների կանանց հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Մալթայում ընթացող բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ 18 տարեկանների առաջնությունում Հայաստանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել:

Վահագն Հարությունյանի սաները 72:45 հաղթել են Ջիբրալթարին: Առաջին տուրում հավաքականը հաղթել էր Մալթային:

Երեք տուրից հետո Հայաստանը 2-րդ հորիզոնականում է: Վերջին` 4-րդ տուրում մեր թիմի մրցակիցը Կոսովոն է: Հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը խաղում է առանց առաջատար խաղացողների։

Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։

Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է:

Վահագն Հարությունյանի սաները 2016-ին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։

Photo` Armnoc