7 հուլիսի 2017 - 12:41 AMT
Ջերմաստիժանը հուլիսի 9-10-ը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է +34 աստիճան, հուլիսի 9-ի ցերեկը՝ +35 աստիճան, 10-12-ի ցերեկը՝ +36 աստիճան: