7 հուլիսի 2017 - 14:47 AMT
Դեսպանատուն. ՀՀ և ԱՄՆ միջև վիզան վերացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացված է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին:

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Ֆեյսբուքյան օտատերերը տարածում էին Newsdaily-tv.com-ի տեղեկատվությունն այն մասին, թե իբր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ և ԱՄՆ միջև վիզային ռեժիմը վերացնելու համար քննարկում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: