Գերմանական «Շտուտգարտը», նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ստուգողական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտ Կիկերսի» հետ:
«Շտուտգարտի» կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը, ով խաղադաշտ է դուրս եկել անմիջապես ընդմիջումից հետո: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով, գրում է Armfootball.com-ը:
Հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը ելույթները կշարունակի «Շտուտգարտում», որը գալիք մրցաշրջանից հանդես է գալու Գերմանիայի Բունդեսլիգայում:
19-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայի մասնակից «Բոխումի» 2-րդ թիմի կամզում: