26 դեկտեմբերի 2007 - 14:49 AMT
Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են «ակտիվացնել» պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ
Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են «ակտիվացնել» պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Հուլուսի Ղըլինջը: «Այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանք է տարվում: Կարծում եմ, այն կակտիվանա»,-ասել է դիվանագետը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, թուրք դիվանագետը նշել է. «Ղարաբաղյան խնդիրը մեր ցավն է: Ես առաջին հերթին թուրք եմ, հետո միայն դիվանագետ, ուստի ղարաբաղյան ցավը մեր ընդհանուր վիշտն է»,-հաղորդում է «Թրենդը»: