10 հուլիսի 2017 - 17:11 AMT
Թուրք պատգամավորներին կտուգանեն «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները կտուգանվեն «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության և 1915-ի իրադարձությունների մասին արտահայտությունների համար, որոնք կհակասեն այդ երկրում ընդունված մեկնաբանությանը: Այդպիսի առաջարկով են հանդես եկել իշխող կուսակցությունները նոր ներքին ընթացակարգային կանոնների շրջանակում, հայտնում է «Sputnik-Արմենիան» թուրքական Hurriet-ը:

Նախաձեռնության նպատակն է արգելափակել ընդդիմության ելույթները որոշ հարցերի շուրջ, գրում է պարբերականը:

Նաև կարգելվի արտասանել «Իրաքյան Քրդստան» բառակապակցությունը:

2017-ի սկզբին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ է, պատժվել է ցեղասպանություն բառի համար՝ նրան զրկեցին 3 նիստի մասնակցելու իրավունքից: Ավելի ուշ առաջարկվեց զրկել նրան պատգամավորական մանդատից «ազգային ատելության բորբոքման» համար: Սակայն ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի օրը Կարո Փայլանը պահանջեց օրենքների փորձաքննություն անցկացնել: Նա կոչ արեց թուրք խորհրդարանականներին սատարել արդարությանն ու ճշմարտության բացահայտմանը՝ ապագայում խուսափելու համար նոր ոճիրներից: