26 դեկտեմբերի 2007 - 18:04 AMT
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը հաստատելու մասին, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Ռազմական դոկտրինը հանդիսանում է Հայաստանի առջեւ դրված ռազմական սպառնալիքներին եւ դրանց չեզոքացմանը, պետության պաշտպանության կազմակերպմանը, դրա կառուցվածքին, խնդիրներին, Զինված ուժերի նպատակներին եւ գործունեությանը վերաբերող, տեսականորեն հիմնավորված պաշտոնական դիրքորոշումների կոնցեպցիա: «Ռազմական դոկտրինի հիմնական իմաստը պետության անվտանգության սպառնալիքների որոշումն է եւ դրանց կանխումը: Սակայն դոկտրինը միայն այդքանով չի սահմանափակվում: Դա ընդարձակ փաստաթուղթ է, որում ընդհանուր ներկայացված է պետության ռազմական անվտանգության կազմակերպման, Զինված ուժերի եւ պաշտպանության համակարգի բոլոր ուղղությունները»,- ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինը հանդիսանում է կողմնորոշիչ բոլոր այն պետական գերատեսչությունների համար, որոնք պատասխանատու են ռազմական անվտանգության համար, եւ ապահովում է նրանց ընհանուր ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում: