ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի հինգերորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ:
Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ ոքին էրև չորրորդը` մրցաշարում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հինգ տուրից հետո 3.5-ական միավորով առաջատարներ են Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ) և Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Արոնյանը 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը:
Հուլիսի 12-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի հետ: