11 հուլիսի 2017 - 13:45 AMT
Ղրիմում պեղումների արդյունքում հայկական եկեղեցի է հայտնաբերվել

2016-ին Ղրիմի Սուդակ բնակավայրի հարևանությամբ, Քիլիսա Կայա լեռան լանջին հայտնաբերված հինավուրց կառույցի հնագիտական պեղումների արդյունքում կարող է հայկական եկեղեցի հայտնաբերվել: Այդպիսի կարծիք է հայտնել տեղի բնակիչ, սիրողական մակարդակով հնագիտությամբ զբաղվող Խաչատուր Ղազարյանը, հայտնում է kafanews-ը:

«Բուն եկեղեցին շատ հետաքրքիր ու հին պատմամշակութային հուշարձան է: Ենթադրաբար, այն մոտ 1,5 հազար տարեկան կլինի, գուցե ավելի: Երևում է, որ ժամանակի հետ, լրացուցիչ կցակառույցներ են ավելացել, այն վերակառուցվել և վերանորոգվել է, դրանց հետքերն ակնհյատ են: Եկեղեցու պատի տակ մի քանի շիրմաքար կա: Հարևանությամբ աղբյուր է ձեռակերտ ավազանով», -ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Ղազարյանի, դա հին հայկական եկեղեցի է, դա են վկայում կառույցի ճարտարապետական լուծումն ու բնորոշ տեղակայումը: Վանքը տրամաբանորեն շարունակում է մոտակա հայկական եկեղեցիների ու վանքերի շարքը: «Սակայն «պաշտոնական» հնագետները ներկայացնում են իրենց աշխատանքը որպես ուղղափառ եկեղեցու պեղումներ, թեև դա կասկածներ է առաջացնում: Թողնենք այդ հարցը փորձագետներին ու այդ գործի մասնագետներին»,-ասել է նա:

Photo: Kafa