11 հուլիսի 2017 - 16:14 AMT
Չինաստանի աջակցությամբ ՀՀ մարզերում մարզահրապարակներ կկառուցվեն

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:

Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:

Նախարարության և ՀԱՕԿ-ի կողմից հետևողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նաև մյուս բոլոր մարզերում նմանատիպ մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը։

Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի մարզերում մարզվողների թվի ավելացմանը և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը: